14:44  ,  13 մարտի, 2013

Սլավեն Բիլիչ. Ամբողջ թիմը կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին

Իմ ամբողջ թիմը կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին, հայտարարել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը` պատասխանելով հարցին, թե ով է մարտի 16-ին Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի` «Սպարտակի» հետ խաղում Յուրա Մովսիսյանին վերահսկելու, փոխանցում է sovsport-ը:

«Իմ ամբողջ թիմը կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին: Եթե թիմը խաղա այնպես, ինչպես խաղաց «Դինամոյի» դեմ, ապա մենք միավորներ կհավաքենք եւ հնարավոր է` մրցաշրջանի վերջում լինենք եվրագավաթների գոտիում: «Սպարտակում» շատ են լավ պաշտպանները, բայց Բոկետիի գալով այն դարձել է էլ ավելի կազմակերպված»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս