14:44 13 մարտի, 2013Իմ ամբողջ թիմը կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին, հայտարարել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը` պատասխանելով հարցին, թե ով է մարտի 16-ին Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի` «Սպարտակի» հետ խաղում Յուրա Մովսիսյանին վերահսկելու, փոխանցում է sovsport-ը:
«Իմ ամբողջ թիմը կկանգնեցնի Յուրա Մովսիսյանին: Եթե թիմը խաղա այնպես, ինչպես խաղաց «Դինամոյի» դեմ, ապա մենք միավորներ կհավաքենք եւ հնարավոր է` մրցաշրջանի վերջում լինենք եվրագավաթների գոտիում: «Սպարտակում» շատ են լավ պաշտպանները, բայց Բոկետիի գալով այն դարձել է էլ ավելի կազմակերպված»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.