Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների կանանց լուսանկարները:
Ահա, թե ովքեր են ոգեշնչում հայ ֆուտբոլիստներին:
Յուրա Մովսիսյանի կնոջ անունը Մարիաննա է: Նրանք ունեն մեկ տղա եւ մեկ դուստր:

Գեւորգ Ղազարյանն իր կնոջ՝ Վիկտորյայի հետ ծանոթացել է Սեւանում:
2012-ի դեկտեմբերին ծնվեց նրանց առաջին որդին:
Արթուր Եդիգարյանի կինը՝ Գայանեն, ֆուտբոլիստի համադասարանցին է:
Զույգն ունի մեկ դուստր:

Մարկոս Պիզելիի կինը Նատալիան է: Բրազիլացին իր կնոջ հետ ծանոթացել է Բրազիլիայի դիսկոտեկներից մեկում: Նատալիան Մարկոսի հետ տեղափոխվեց Հայաստան եւ նրանք ամուսնացան: Զույգը դեռ երեխաներ չունի, բայց պահում է շուն, որի անունը Լաիզա է: Մարկոսն իր շան անունը դաջել է իր ձեռքին:

Հայաստանի հավաքականի նորեկ Միխայիլ Մարկոսովը կնոջ՝ Նաստյայի հետ:

Արթուր Սարկիսովն իր կնոջ հետ սովորել է նույն դպրոցում: Օլգան եւ Արթուրն ունեն մեկ զավակ:
Արտակ Եդիգարյանի կնոջ անունը Շուշան է:

Նորայր Ասլանյանի կնոջ անունը Աննա է: Ֆուտբոլիստը շատ էր լսել իր հայրենակցուհու մասին եւ ցանկանում էր ծանոթանալ նրա հետ: Առիթը ստեղծվեց հայկական խնջույքի ժամանակ: Այդ օրվանից զույգը միասին է:

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 25 սեպտեմբերի
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի
19:07 , 24 սեպտեմբերի