01:22  ,  8 մարտի, 2013

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կանայք (ֆոտո)

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների կանանց լուսանկարները:

Ահա, թե ովքեր են ոգեշնչում հայ ֆուտբոլիստներին:

 

 

 

 

 

Յուրա Մովսիսյանի կնոջ անունը Մարիաննա է: Նրանք ունեն մեկ տղա եւ մեկ դուստր:

Գեւորգ Ղազարյանն իր կնոջ՝ Վիկտորյայի հետ ծանոթացել է Սեւանում:

2012-ի դեկտեմբերին ծնվեց նրանց առաջին որդին:

Արթուր Եդիգարյանի կինը՝ Գայանեն, ֆուտբոլիստի համադասարանցին է: 

Զույգն ունի մեկ դուստր:

Մարկոս Պիզելիի կինը Նատալիան է: Բրազիլացին իր կնոջ հետ ծանոթացել է Բրազիլիայի դիսկոտեկներից մեկում: Նատալիան Մարկոսի հետ տեղափոխվեց Հայաստան եւ նրանք ամուսնացան: Զույգը դեռ երեխաներ չունի, բայց պահում է շուն, որի անունը Լաիզա է: Մարկոսն իր շան անունը դաջել է իր ձեռքին:

Հայաստանի հավաքականի նորեկ Միխայիլ Մարկոսովը կնոջ՝ Նաստյայի հետ:

Արթուր Սարկիսովն իր կնոջ հետ սովորել է նույն դպրոցում: Օլգան եւ Արթուրն ունեն մեկ զավակ:

Արտակ Եդիգարյանի կնոջ անունը Շուշան է: 

Նորայր Ասլանյանի կնոջ անունը Աննա է: Ֆուտբոլիստը շատ էր լսել իր հայրենակցուհու մասին եւ ցանկանում էր ծանոթանալ նրա հետ: Առիթը ստեղծվեց հայկական խնջույքի ժամանակ: Այդ օրվանից զույգը միասին է:

 

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով