11:45  ,  5 մարտի, 2013

NHL. Օրվա արդյունքներն ու աստղերը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում մարտի 4-ին անցկացվել են հերթական տուրի խաղերը, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:

Առաջին աստղ է ճանաչվել « Լոս Անջելեսի» հարձակվող Ջեֆ Կարտերը, ով «Նեշվիլի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:  

«Պիտսբուրգի» ավագ Սիդնի Կրոսբին ճանաչվել է օրվա երկրորդ աստղ: «Տամպա Բեյի» դեմ խաղում նա դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։  

Երրորդ աստղ ճանաչված Նազեմ Կադրին «Տորոնտոյի» կազմում 2 միավոր է հավաքել (գոլ եւ գոլային փոխանցում) «Նյու Ջերսիի» հետ խաղում։

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Տորոնտո» - «Նյու Ջերսի» - 4:2 (1:0, 0:2, 3:0)

«Պիտսբուրգ» - «Տամպա Բեյ» - 4:3 (1:0, 0:2, 3:1)

 «Ֆինիքս» - «Անահայմ» - 5:4 (բուլիտներով) (0:1, 2:1, 2:2, 0:0, 1:0)

«Լոս Անջելես» - «Նեշվիլ» - 5:1 (0:0, 1:0, 4:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում