12:16  +04,  4 մարտի, 2013

Հայ հրաձիգներն ավարտեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում

Դանիայում ավարտված օդամուղ հրաձգության (10 մետրից) Եվրոպայի առաջնության վերջին օրը մեծահասակների պայքարում  Հայաստանի ներկայացուցիչներ Իրինա Աղաջանյանը եւ Կարինե Պողոսյանը հրացանի մրցաձեւում անհաջող հանդես եկան։ 77 մարզուհիների մասնակցությամբ մրցաշարում Իրինա Աղաջանյանը գրավեց 67-րդ, Կարինե Պողոսյանը՝ վերջին տեղը, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կայքը։

Հիշեցնենք, երիտասարդների առաջնությունում վազող թիրախ խառը վազք մրցաձեւում Հայաստանի թիմը գրավեց երրորդ տեղը։ Թիմի կազմում ընդգրկված էին Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը եւ Արթուր Պետրոսյանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ