13:45  ,  15 փետրվարի, 2012

NHL. Կովալչուկը՝ հեթ-տրիկի հեղինակ

Հոկեյի ազգային լիգայի (NHL) հերթական տուրը նշանավորվեց «Նյու Յորքի» դարպասապահ Հենրիկ Լունդկվիստի հիանալի խաղով եւ «Նյու Ջերսիի» ռուս հարձակվող Իլյա Կովալչուկի հեթ-տրիկով։

Կովալչուկը երեք տափօղակ ուղարկեց «Բաֆալոյի» դարպասը՝ գրանցելով իր 12-րդ հեթ-տրիկը NHL-ում։

Փետրվարի 14-ին «Նյու Յորք Ռեյնջերսը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Բոսթոնին», սակայն կարող էր եւ պարտվել, եթե չլիներ դարպասապահ Հենրիկ Լունդկվիստի հիանալի խաղը։ «Բոստոնի» խաղացողները 42 նետում կատարեցին Լունդկվիստի պաշտպանած դարպասին, սակայն դրանցից ոչ մեկը հաջողություն չբերեց տանտերերին։

Այս պարտությունից հետո «Բոստոնն» արդեն 9 միավորով է զիջում «Նյու Յորքին»։

NHL. Կանոնավոր առաջնություն

«Բոստոն» - «Նյու Յորք Ռեյնջերս»՝ 0.3

«Բաֆալո» - «Նյու Ջերսի»՝ 1։4

«Կոլամբուս» - «Սենտ Լուիս»՝ 2։1

«Տամպա Բեյ» - «Օտտավա»՝ 0։4

«Դետրոյտ» - «Դալաս»՝ 3։1

«Մինեսոտա» - «Անահայմ»՝ 1։2

«Նեշվիլ» - «Չիկագո»՝ 3։2

«Վինիպեգ» - «Նյու Յորք Այլենդերս»՝ 1։3

«Կալգարի» - «Տորոնտո»՝ 5։1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում