Հյուսիսային Կորեա այցի ժամանակ ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը մայրաքաղաք Փխենյանում տեղի ունեցած հեռուստաշոուի նկարահանումների շրջանակում հանդիպել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ։ Հեռուստաշոուն եթերում կհայտնվի ապրիլին։
NBA-ի հնգակի չեմպիոնն ու Կիմ Չեն Ինը միասին ներկա են եղել Հյուսիսային Կորեայի եւ «Հարլեն Գլոբտրոտերս» ցուցադրակին թիմի խաղին, որն ավարտվել է 110։110 հաշվով։
Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարը բասկետբոլի մեծ երկրպագու է։ Խաղից հետո Կիմ Չեն Ինը Ռոդմանին եւ նրան ուղեկցող VICE նկարահանման խմբին հրավիրել է իր տանն անցկացվող երեկույթին։ Հանդիպման ժամանակ VICE-ի ներկայացուցիչներից մեկը Հյուսիսային Կորեայի ղեկավարին հավիրել է այցելել ԱՄՆ։ Այդ առաջարկը կատակի է վերածվել, հայտնում է heraldsun.com-ը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վատթարացել են, քանի որ հյուսիսկորեացիները երկրի պատմության մեջ երրորդ անգամ միջուկային զենք են փորձարկել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:09 , 3 նոյեմբերի 
12:37 , 3 նոյեմբերի
12:02 , 3 նոյեմբերի
11:43 , 3 նոյեմբերի
11:06 , 3 նոյեմբերի
10:38 , 3 նոյեմբերի
10:02 , 3 նոյեմբերի
09:36 , 3 նոյեմբերի
09:04 , 3 նոյեմբերի
00:49 , 3 նոյեմբերի