11:42 1 մարտի, 2013Հյուսիսային Կորեա այցի ժամանակ ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը մայրաքաղաք Փխենյանում տեղի ունեցած հեռուստաշոուի նկարահանումների շրջանակում հանդիպել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ։ Հեռուստաշոուն եթերում կհայտնվի ապրիլին։
NBA-ի հնգակի չեմպիոնն ու Կիմ Չեն Ինը միասին ներկա են եղել Հյուսիսային Կորեայի եւ «Հարլեն Գլոբտրոտերս» ցուցադրակին թիմի խաղին, որն ավարտվել է 110։110 հաշվով։
Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարը բասկետբոլի մեծ երկրպագու է։ Խաղից հետո Կիմ Չեն Ինը Ռոդմանին եւ նրան ուղեկցող VICE նկարահանման խմբին հրավիրել է իր տանն անցկացվող երեկույթին։ Հանդիպման ժամանակ VICE-ի ներկայացուցիչներից մեկը Հյուսիսային Կորեայի ղեկավարին հավիրել է այցելել ԱՄՆ։ Այդ առաջարկը կատակի է վերածվել, հայտնում է heraldsun.com-ը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վատթարացել են, քանի որ հյուսիսկորեացիները երկրի պատմության մեջ երրորդ անգամ միջուկային զենք են փորձարկել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.