23:49  ,  25 փետրվարի, 2013

Գարի Կասպարով. Այժմ շախմատիստների վարկանիշի մեջ նկատվում է ինֆլյացիա

Կարեւոր է դիտարկել ոչ միայն շախմատիստի վարկանիշը, այլ նաեւ դրան հասնելու ճանապարհը, այժմ շախմատային վարկանիշի մեջ նկատվում է ինֆլյացիա, ասել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը aif-ին:

«Այսօր Թեյմուր Ռաջաբովն ունի չորրորդ վարկանիշը, որն ավելի բարձր է, քան Ֆիշերի վարկանիշը 40 տարի առաջ: Բայց դա ոչինչ չի ասում Ֆիշերի եւ Ռաջաբովի համեմատական ուժի մասին: Դա խոսում է այն մասին, որ շախմատային վարկանիշի մեջ մտել է ինֆլյացիա: Երբ մենք խաղում էինք Կարպովի հետ, 2700-ից բարձր վարկանիշ ունեինք միայն ես ու Կարպովը, այնուհետեւ ավելացավ Իվանչուկը: Մինչեւ այդ 70-ականներին մի անգամ Տալն էր անցել այդ շեմը: 2600 վարկանիշը էլիտայի շախմատիստներն ունեին: Ինչքան շատ մարդ է խաղում շախմատ, այդքան մեծ դառնում է բուրգի հիմքը, ավելանում են նաեւ միավորները, եւ շախմատիստներն աստիճանաբար բարձրանում են եւ հասնում բուրգի գագաթը: Այժմ մոտ 50 շախմատիստներ 2700-ից բարձր վարկանիշ ունեն, իսկ 2800-ից բարձր վարկանիշ ունեն Կարլսենը, Կրամնիկը եւ Արոնյանը: 2872 վարկանիՄագնուսը 2872-ից շատ հավանական է, որ հաղթահարի նաեւ 2900-ի շեմը: Կարեւոր է դիտարկել ոչ միայն վարկանիշը, այլ նաեւ դրան հասնելու ճանապարհը: Մագնուսը մասնակցում է մրցաշարերի, որոնվ վարկանիշը միջինը 100 միավար բարձր է իմ մասնակցած մրցաշարերի վարկանիշից: Դրանք մոտ 200 միավոր էլ գերազանցում են Ֆիշերի մասնակցած մրցաշարերի վարկանիշը: Այս ինֆլյացիոն գործընթացը կմնա եւ բնական զարգացում է: Այդ պատճառով ես կարող եմ ասել, որ իմ ռեկորդի 13 տարին լավ ժամկետ է: Բացի այդ Մագնուսից բացի 2851-ին դեռ ոչ ոքի չի էլ մոտեցել: Բայց ինֆլյացիայի դեպքում էլ պետք է լավ խաղալ»,- ասել է Գարի Կասպարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում