23:49 25 փետրվարի, 2013Կարեւոր է դիտարկել ոչ միայն շախմատիստի վարկանիշը, այլ նաեւ դրան հասնելու ճանապարհը, այժմ շախմատային վարկանիշի մեջ նկատվում է ինֆլյացիա, ասել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը aif-ին:
«Այսօր Թեյմուր Ռաջաբովն ունի չորրորդ վարկանիշը, որն ավելի բարձր է, քան Ֆիշերի վարկանիշը 40 տարի առաջ: Բայց դա ոչինչ չի ասում Ֆիշերի եւ Ռաջաբովի համեմատական ուժի մասին: Դա խոսում է այն մասին, որ շախմատային վարկանիշի մեջ մտել է ինֆլյացիա: Երբ մենք խաղում էինք Կարպովի հետ, 2700-ից բարձր վարկանիշ ունեինք միայն ես ու Կարպովը, այնուհետեւ ավելացավ Իվանչուկը: Մինչեւ այդ 70-ականներին մի անգամ Տալն էր անցել այդ շեմը: 2600 վարկանիշը էլիտայի շախմատիստներն ունեին: Ինչքան շատ մարդ է խաղում շախմատ, այդքան մեծ դառնում է բուրգի հիմքը, ավելանում են նաեւ միավորները, եւ շախմատիստներն աստիճանաբար բարձրանում են եւ հասնում բուրգի գագաթը: Այժմ մոտ 50 շախմատիստներ 2700-ից բարձր վարկանիշ ունեն, իսկ 2800-ից բարձր վարկանիշ ունեն Կարլսենը, Կրամնիկը եւ Արոնյանը: 2872 վարկանիՄագնուսը 2872-ից շատ հավանական է, որ հաղթահարի նաեւ 2900-ի շեմը: Կարեւոր է դիտարկել ոչ միայն վարկանիշը, այլ նաեւ դրան հասնելու ճանապարհը: Մագնուսը մասնակցում է մրցաշարերի, որոնվ վարկանիշը միջինը 100 միավար բարձր է իմ մասնակցած մրցաշարերի վարկանիշից: Դրանք մոտ 200 միավոր էլ գերազանցում են Ֆիշերի մասնակցած մրցաշարերի վարկանիշը: Այս ինֆլյացիոն գործընթացը կմնա եւ բնական զարգացում է: Այդ պատճառով ես կարող եմ ասել, որ իմ ռեկորդի 13 տարին լավ ժամկետ է: Բացի այդ Մագնուսից բացի 2851-ին դեռ ոչ ոքի չի էլ մոտեցել: Բայց ինֆլյացիայի դեպքում էլ պետք է լավ խաղալ»,- ասել է Գարի Կասպարովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.