10:21  ,  23 փետրվարի, 2013

NHL. Օրվա արդյունքներն ու լավագույն խաղացողները

Հոկեյի ազգային լիգայում կայացել է երեք հանդիպում: Դրանց արդյունքում օրվա լավագույն խաղացող է ճանաչվել «Չիկագոյի» դարպասապահ Ռեյ Էմերին` 26 սեյվ:

Երկրորդ աստղը եւս դարպասապահ է` Ռոբերտ Լուոնգոն «Վանկուվերից»: Նա անառիկ է պահել դարպասը «Նեշվիլի» հետ խաղում:

Երրորդ լավագույնը «Չիկագոյի» հարձակվող Բրենդոն Սաադն է: Նրա արդյունավետ նետումը հաղթանակ բերեց իր թիմին:

NHL. Կանոնավոր առաջնություն

«Պիտսբուրգ» - «Ֆլորիդա»` 3:1 (0:0, 1:1, 2:0)

«Նեշվիլ» - «Վանկուվեր»`  0:1 (0:0, 0:0, 0:1)

«Չիկագո» - «Սան Խոսե»` 2:1 (0:1, 1:0, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում