11:53  ,  16 փետրվարի, 2013

NHL. Օրվա աստղերը

Հոկեյի ազգային լիգայի առաջնությունում կայացել են հերթական հանդիպումները, որոնց արդյունքում որոշվել են նաեւ օրվա լավագույն խաղացողները:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Սենտ Լուիսի» հարձակվող Ալեքսանդր Սթինը, որը «Կալգարիի» հետ խաղում վաստակել է երեք միավոր (1 գոլ + 2 արդյունավետ փոխանցում):

Երկրորդ լավագույնը «Նյու Ջերսիի» ռուսաստանցի խաղացող Իլյա Կովալչուկն է` երեք արդյունավետ փոխանցում «Ֆիլադելֆիայի» հետ խաղում:

Երրորդ աստղը «Պիտսբուրգի» դարպասապահ Մարկ-Անդրե Ֆլերին է, որը հետ է մղել «Վինիպեգի» խաղացողների 25 նետումներ:

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Բաֆալո» - «Բոստոն»` 4:2 (1:1, 0:1, 3:0)

«Նյու Ջերսի» - «Ֆիլադելֆիա»` 5:3 (1:3, 2:0, 2:0)

«Վինիպեգ» - «Պիտսբուրգ»` 1:3 (0:1, 0:0, 1:2)

«Դետրոյտ» - «Անահայմ»` 2:5 (0:0, 2:2, 0:3)

«Չիկագո» - «Սան Խոսե»` 4:1 (1:0, 2:1, 1:0)

«Կալգարի» - «Սենտ Լուիս»` 2:5 (0:4, 1:0, 1:1)

«Վանկուվեր» - «Դալլաս»` 3:4 (0:1, 3:1, 0:2)

«Լոս Անջելես» - «Կոլամբուս»` 2:1 (0:0, 1:0, 1:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս