Չեսկե Բուդեյովիցեի «Դինամոն» հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի տեղափոխությունը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նա չեխական թիմում հանդես կգա մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:
26-ամյա Հրայր Մկոյանը «Դինամոյի» կազմում ստուգողական հանդիպում է անցկացրել ավստրիական «Ռապիդի» դեմ: Չեխական թիմը պարտվել է 0:1 հաշվով:
Չնայած պարտությանը Չեսկե Բուդեյովիցեի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Ստուկուպը նշել է, որ փորձաշրջանի կարճ ժամանակում Մկոյանն իրեն դրսեւորել է լավագույն կողմերով եւ կուժեղացնի կազմը:
«Դինամոն» Չեխիայի առաջնության առաջին շրջանից հետո նախավերջին` 15-րդ, տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում