Հրայր Մկոյանը չեխական «Դինամոյում» կխաղա մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը

18:28   11 փետրվարի, 2013

Չեսկե Բուդեյովիցեի «Դինամոն» հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի տեղափոխությունը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նա չեխական թիմում հանդես կգա մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:

26-ամյա Հրայր Մկոյանը «Դինամոյի» կազմում ստուգողական հանդիպում է անցկացրել  ավստրիական «Ռապիդի» դեմ: Չեխական թիմը պարտվել է 0:1 հաշվով:

Չնայած պարտությանը Չեսկե Բուդեյովիցեի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրոսլավ Ստուկուպը նշել է, որ փորձաշրջանի կարճ ժամանակում Մկոյանն իրեն դրսեւորել է լավագույն կողմերով եւ կուժեղացնի կազմը: 

«Դինամոն» Չեխիայի առաջնության առաջին շրջանից հետո նախավերջին` 15-րդ, տեղում է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.