13:13  ,  11 փետրվարի, 2013

«Տոտենհեմը» կտուգանի Ադեբայորին

Լոնդոնի «Տոտենհեմը» Տոգոյի հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորին կտուգանի 160 հազար ֆունտ ստերլինգ՝ Աֆրիկայի գավաթի խաղարկությունից հետո ուշացումով վերադառնալու համար, տեղեկացնում է The Sun-ը:

Ֆուտբոլիստը պետք է Լոնդոն վերադառնար փետրվարի 8-ին, սակայն մինչեւ երեկոյան ժամը 6-ն Ադեբայորը չի հայտնվել ակումբում՝ չնայած, որ Տոգոն մրցաշարից դուրս էր մնացել դեռեւս փետրվարի 3-ին:

Փետրվարի 9-ին կայացած «Տոտենհեմ» - «Նյուքասլ» խաղում (2:1) Ադեբայորը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում, սակայն տուգանքից խուսափել նրան չի հաջողվել:

«Մենք նրա համար մասնավոր ինքնաթիռ էինք ուղարկել: Ադեբայորը պետք է վերադառնար ուրբաթ օրը, սակայն ինչ-որ խնդիրներ խոչընդոտել են նրա վերադարձին», - ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում