10:10  ,  11 փետրվարի, 2013

NHL. Օրվա աստղեր եւ արդյունքներ

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում կայացել է 5 խաղ, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:

Առաջին աստղ է ճանաչվել «Ռեյնջերսի» հարձակվող Կարլ Հագելինը, ով «Տամպա Բեյի» հետ խաղում (5:1) վաստակել էր 3 միավոր (2+1):

Երկրորդ աստղ է ճանաչվել «Էդմոնտոնի» դարպասապահ Դեւան Դուբնիկը, ով «Կոլամբուսի»  հետ խաղում (3:1) կատարել է 39 սեյվ:

«Պիտսբուրգի» հետ խաղում (3:1) դուբլի հեղինակ դարձած Դեւիդ Կլարկսոնը՝ «Նյու Ջերսիից», ճանաչվել է օրվա երրորդ աստղ:

NHL. Կանոնավոր առաջնություն

«Կոլամբուս» - «Էդմոնտոն»՝ 1:3 (0:1, 0:0, 1:2)

«Բաֆալո» - «Բոստոն»՝ 1:3 (0:0, 1:1, 0:2)

«Պիտսբուրգ» - «Նյու Ջերսի»՝ 1:3 (0:1, 0:2, 1:0)

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Տամպա Բեյ»՝ 5:1 (2:0, 1:1, 2:0)

«Նեշվիլ» - «Չիկագո»՝ 0:3 (0:0, 0:2, 0:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում