09:12  ,  2 փետրվարի, 2013

Անկարգություններ՝ ԲԿՄԱ - «Սպարտակ» հանդիպման ավարտից հետո

Հոկեյի Ռուսաստանի առաջնության՝ ԲԿՄԱ-«Սպարտակ» (4:2) հանդիպման ավարտից հետո ավելի քան հարյուր երկրպագու է ձերբակալվել Մոսկվայում: Ագրեսիվ տրամադրված երիտասարդները քարեր եւ շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Ոստիկաններից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:  Իսկ նրանցից մեկին՝ գանգուղեղային վնասվածքով, տեղափոխել են հիվանդանոց: Ձերբակալվել է ավելի քան հարյուր երկրպագու: Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է մարզահամալիրի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները: Այս մասին տեղեկացնում է Вести.ru-ն:

Նշենք, որ հանդիպման ընթացքում ծեծկռտուք են սկսել  նաեւ հոկեյիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում