Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը հանդես չի գա Լվովի «Կարպատներում»: Կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ եւ Մկոյանը վերադարձել է Հայաստան: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Կարպատների» բուլղարացի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը:
«Հրայր Մկոյանը չի խաղա «Կարպատներում»: Թիմը պայմանագիր չի կնքի ֆուտբոլիստի հետ»,- զրույցում հայտնեց Կոստովը:
Հիշեցնենք, որ «Կարպատներ» տեղափոխվելու համար 26-ամյա Մկոյանը երկկողմանի փոխահամաձայնությամբ խզել էր պայմանագիրը Գյումրիի «Շիրակի» հետ եւ հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Նա նոր ակումբ է փնտրում: Մկոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի