16:31 31 հունվարի, 2013Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը հանդես չի գա Լվովի «Կարպատներում»: Կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ եւ Մկոյանը վերադարձել է Հայաստան: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Կարպատների» բուլղարացի գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը:
«Հրայր Մկոյանը չի խաղա «Կարպատներում»: Թիմը պայմանագիր չի կնքի ֆուտբոլիստի հետ»,- զրույցում հայտնեց Կոստովը:
Հիշեցնենք, որ «Կարպատներ» տեղափոխվելու համար 26-ամյա Մկոյանը երկկողմանի փոխահամաձայնությամբ խզել էր պայմանագիրը Գյումրիի «Շիրակի» հետ եւ հիմա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Նա նոր ակումբ է փնտրում: Մկոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.