Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հաստատել է, որ ԱՄՆ-ը ներկայացնող անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը զրկվել է աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդի համար մենամարտի մասնակցելու իրավունքից: WBC-ն նման որոշում է կայացրել, քանի որ 26-ամյա Մարտիրոսյանը հրաժարվել է սահմանված ժամկետում մենամարտ անցկացնել կուբացի Էրիսլանդի Լարայի հետ: Չեմպիոնի հավակնորդ դառնալու համար Լարան կմենամարտի այլ բռնցքամարտիկի հետ, գրում է Fightnews-ը:
Սա արդեն երրորդ դեպքն է, երբ Վանես Մարտիրոսյանը հրաժարվում է մենամարտ անցկացնել սահմանված ժամկետում: Մինչեւ այս նա հրաժարվել էր ռինգ դուրս գալ Ջեյմս Կիրկլենդի եւ Ալֆրեդո Անգուլոյի հետ:
Golden Boy Promotions ընկերությունը գնել էր Լարա – Մարտիրոսյան մենամարտը կազմակերպելու իրավունքը: Մարտը նախատեսված էր անցկացնել փետրվարի 23-ին: EBC-ն Վանեսին հայտնել էր, որ նշված օրը կանոնների սահմանում է եւ հայ բռնցքամարտիկին խորհուրդ էր տվել ընդունել այն, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել է:
Հիշեցնենք, որ 2012-ին նոյմեբերի 10-ին կայացած Վանես Մարտիրոսյանի եւ Էրիսլանդի Լարայի միջեւ մենամարտն ավարտվել է ոչ ոքի: 9 ռաունդում Մարտիրոսյանը ունքի պատռվածք էր ստացել եւ մենամարտի բժիշկը ռինգի մրցավարին խորհուրդ էր տվել դադարեցնել մարտը: Այդ պահին հաշիվը հավասար էր:
Վանես Մարտիրոսյան – Էրիսլանդի Լարա մենամարտը հաղթողը պետք է դառնար WBC-ի պաշտոնական հավակնորդ եւ հնարավորություն ստանար մենամարտել WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, 22-ամյա մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի