Վանես Մարտիրոսյանը զրկվեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ դառնալու հնարավորությունից

11:22   31 հունվարի, 2013

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հաստատել է, որ ԱՄՆ-ը ներկայացնող անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը զրկվել է աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդի համար մենամարտի մասնակցելու իրավունքից: WBC-ն նման որոշում է կայացրել, քանի որ 26-ամյա Մարտիրոսյանը հրաժարվել է սահմանված ժամկետում մենամարտ անցկացնել կուբացի Էրիսլանդի Լարայի հետ: Չեմպիոնի հավակնորդ դառնալու համար Լարան կմենամարտի այլ բռնցքամարտիկի հետ, գրում է Fightnews-ը:

Սա արդեն երրորդ դեպքն է, երբ Վանես Մարտիրոսյանը հրաժարվում է մենամարտ անցկացնել սահմանված ժամկետում: Մինչեւ այս նա հրաժարվել էր ռինգ դուրս գալ Ջեյմս Կիրկլենդի եւ Ալֆրեդո Անգուլոյի հետ:

Golden Boy Promotions ընկերությունը գնել էր Լարա – Մարտիրոսյան մենամարտը կազմակերպելու իրավունքը: Մարտը նախատեսված էր անցկացնել փետրվարի 23-ին: EBC-ն Վանեսին հայտնել էր, որ նշված օրը կանոնների սահմանում է եւ հայ բռնցքամարտիկին խորհուրդ էր տվել ընդունել այն, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել է:

Հիշեցնենք, որ 2012-ին նոյմեբերի 10-ին կայացած Վանես Մարտիրոսյանի եւ Էրիսլանդի Լարայի միջեւ մենամարտն ավարտվել է ոչ ոքի: 9 ռաունդում Մարտիրոսյանը ունքի պատռվածք էր ստացել եւ մենամարտի բժիշկը ռինգի մրցավարին խորհուրդ էր տվել դադարեցնել մարտը: Այդ պահին հաշիվը հավասար էր:

Վանես Մարտիրոսյան – Էրիսլանդի Լարա մենամարտը հաղթողը պետք է դառնար WBC-ի պաշտոնական հավակնորդ եւ հնարավորություն ստանար մենամարտել WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, 22-ամյա մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.