12:38  ,  29 հունվարի, 2013

Օբաման Սպիտակ տանը հանդիպել է «Մայամիի» բասկետբոլիստների հետ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանն ընդունել է NBA-ի գործող չեմպիոն «Մայամիի» բասկետբոլիստներին: Օբաման շնորհավորել է բակետբոլիստներին չեմպիոնության կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով ակումբին Walter Reed ազգային ռազմական կենտրոնում զինծառայողներին աջակցելու համար:

ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Լեբրոն Ջեյմսին, Կրիս Բոշին եւ Դուեն Ուեյդին երեխաներին օգնելու համար: Բացի այդ, Լեբրոնը բասկետբոլի գնդակ եւ «Մայամիի» խաղացողների ստորագրություններով մարզաշապիկ է նվիրել Օբամային, տեղեկացնում է Los Angeles Times-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով