11:42  ,  29 հունվարի, 2013

Յուրա Մովսիսյան. Երբ նայում ես Մեսիին ու Ռոնալդուին, հասկանում ես, որ պետք է շատ աշխատել

Իմ կուռքը Թիերի Անրին է, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: 25-ամյա ռմբարկուի խոսքով՝ մոսկովյան ակումբի անհաջողությունները կապված են եղել հաջողության հետ:

«Ֆուտբոլում այդպես պատահում է: Բացառություն չէր նաեւ «Ռեալը», որը նույնպես երկար ժամանակ ոչ մի տիտղոս չէր նվաճում: Չեմ կարծում, որ այստեղ մեծ խնդիր կա: «Սպարտակը» միշտ պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի եւ մեդալների համար: «Սպարտակին» բոլորից շատ են սիրում Ռուսաստանում: Երեւում է, որ թիմին միայն հաջողությունն է պակասում: Կարծում եմ՝ այս կամ հաջորդ մրցաշրջանում այն կվերադառնա մեզ մոտ:

Իմ կուռքը Թիերի Անրին է, իսկ այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Մեսին ու Ռոնալդուն են: Երբ նայում ես այդ ֆուտբոլիստներին, հասկանում ես, որ պետք է շատ աշխատել առաջընթաց ունենալու համար»,- Մովսիսյանի խոսքը փոխանցում է Sportbox.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում