Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները հունվարի 23-ին բուժզննում են անցել Ռուսաստանի մայրաքաղաքում: Բժիշկների մոտ ստուգվել են 11 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը Յուրա Մովսիսյանը, ով երեկ մարզվել էր «Սպարտակի» կազմում: Վալերի Կարպինի թիմի մյուս խաղացողները բուժզննում կանցնեն հունվարի 24-ին, իսկ մեկ օր անց «Սպարտակը» կմեկնի ԱՄԷ, գրում է sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի առաջին հավաքը կկայանա հունվարի 25-ից փետրվարի 6-ը: Այդ ընթացքում «Սպարտակը» ստուգողական հանդիպումներ կանցկացնի ուզբեկական «Բունյոդկորի» եւ Աբու Դաբիի «Ալ Դաֆրայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի