17:40 23 հունվարի, 2013Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները հունվարի 23-ին բուժզննում են անցել Ռուսաստանի մայրաքաղաքում: Բժիշկների մոտ ստուգվել են 11 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը Յուրա Մովսիսյանը, ով երեկ մարզվել էր «Սպարտակի» կազմում: Վալերի Կարպինի թիմի մյուս խաղացողները բուժզննում կանցնեն հունվարի 24-ին, իսկ մեկ օր անց «Սպարտակը» կմեկնի ԱՄԷ, գրում է sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի առաջին հավաքը կկայանա հունվարի 25-ից փետրվարի 6-ը: Այդ ընթացքում «Սպարտակը» ստուգողական հանդիպումներ կանցկացնի ուզբեկական «Բունյոդկորի» եւ Աբու Դաբիի «Ալ Դաֆրայի» հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.