11:31  ,  23 հունվարի, 2013

Աշխարհահռչակ ջութակահարուհի Վանեսա Մեյն ընդգրկվել է Թաիլանդի հավաքականում եւ մտադի է մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերին (ֆոտո)

Աշխարհառչակ ջութակահարուհի Վանեսա Մեյը լեռնադահուկային սպորտի Թաիլանդի հավաքականի կազմում մտադիր է մասնակցել 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Daily Mail-ը: Սինգապուրում ծնված Վանեսա Մեյի մայրը չինացի է, հայը` թաիլանդցի: Նա Մեծ Բրիտանիայի եւ Թաիլանդի քաղաքացի է: Ջութակահարուհին ընդգրկվել է Թաիլանդի հավաքականում: Օլիմպիական ուղեգիր ստանալու համար Մեյը պետք է մասնակցի առնվազն հինգ միջազգային մրցաշարերի եւ վարկանիշ հավաքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում