15:42  ,  22 հունվարի, 2013

Սլավոլյուբ Մուսլին. Արդեն սովորել ենք խաղալ առանց Յուրա Մովսիսյանի

Յուրա Մովսիսյանը շատ կարեւոր ու ցանկալի ֆուտբոլիստ էր «Կրասնոդարի» համար, սակայն մենք արդեն սովորել ենք խաղալ առանց նրա, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը Մոսկվայի «Սպարտակ»:

«Առաջնության աշնանային հատվածի վերջնամասում մենք արդեն խաղում էինք առանց Մովսիսյանի: Այո, նա շատ կարեւոր ու ցանկալի ֆուտբոլիստ էր մեզ համար, սակայն մենք արդեն սովորել ենք խաղալ առանց նրա, բայց մի քիչ այլ ոճով: Յուրան բավական շատ էր խորանում, իսկ հիմա կգործենք փոխանցումների միջոցով: Վանդերսոնը տեխնիկապես լավ է պատրաստված, բայց շատ արագ չէ: Մենք ունենք Կանուտե, ով արդեն ապացուցել է, որ կարող է որակյալ ֆուտբոլ խաղալ»,- Մուսլինի խոսքը փոխանցում է championat.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում