15:42 22 հունվարի, 2013Յուրա Մովսիսյանը շատ կարեւոր ու ցանկալի ֆուտբոլիստ էր «Կրասնոդարի» համար, սակայն մենք արդեն սովորել ենք խաղալ առանց նրա, հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Սերբ մասնագետն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը Մոսկվայի «Սպարտակ»:
«Առաջնության աշնանային հատվածի վերջնամասում մենք արդեն խաղում էինք առանց Մովսիսյանի: Այո, նա շատ կարեւոր ու ցանկալի ֆուտբոլիստ էր մեզ համար, սակայն մենք արդեն սովորել ենք խաղալ առանց նրա, բայց մի քիչ այլ ոճով: Յուրան բավական շատ էր խորանում, իսկ հիմա կգործենք փոխանցումների միջոցով: Վանդերսոնը տեխնիկապես լավ է պատրաստված, բայց շատ արագ չէ: Մենք ունենք Կանուտե, ով արդեն ապացուցել է, որ կարող է որակյալ ֆուտբոլ խաղալ»,- Մուսլինի խոսքը փոխանցում է championat.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.