18:35  ,  21 հունվարի, 2013

Տիգրան Պետրոսյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը պաշտպանեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ պահպանեց տեղը Հայաստանի ազգային հավաքականում:

Հունվարի 21-ին Երեւանում ավարտվեց Հայաստանի 73-րդ առաջնությունը: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9-րդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ եւ վաստակեց 7 միավոր: Նրանից կեսական միավոր հետ մնացին Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Աննա Հայրապետյանը, որը վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց Մարիանա Գասպարյանին եւ 7 միավորով գրավեց առաջին տեղը: 6,5-ական միավոր վաստակեցին Արմինե Բաբայանն ու Նարինե Գասպարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում