18:35 21 հունվարի, 2013Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը պաշտպանեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ պահպանեց տեղը Հայաստանի ազգային հավաքականում:
Հունվարի 21-ին Երեւանում ավարտվեց Հայաստանի 73-րդ առաջնությունը: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9-րդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ եւ վաստակեց 7 միավոր: Նրանից կեսական միավոր հետ մնացին Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Աննա Հայրապետյանը, որը վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց Մարիանա Գասպարյանին եւ 7 միավորով գրավեց առաջին տեղը: 6,5-ական միավոր վաստակեցին Արմինե Բաբայանն ու Նարինե Գասպարյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.