Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը պաշտպանեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եւ պահպանեց տեղը Հայաստանի ազգային հավաքականում:
Հունվարի 21-ին Երեւանում ավարտվեց Հայաստանի 73-րդ առաջնությունը: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9-րդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ եւ վաստակեց 7 միավոր: Նրանից կեսական միավոր հետ մնացին Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Աննա Հայրապետյանը, որը վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց Մարիանա Գասպարյանին եւ 7 միավորով գրավեց առաջին տեղը: 6,5-ական միավոր վաստակեցին Արմինե Բաբայանն ու Նարինե Գասպարյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:02 , 25 նոյեմբերի
19:01 , 25 նոյեմբերի
18:08 , 25 նոյեմբերի 
17:10 , 25 նոյեմբերի
16:07 , 25 նոյեմբերի
15:06 , 25 նոյեմբերի
14:03 , 25 նոյեմբերի
13:02 , 25 նոյեմբերի 
12:24 , 25 նոյեմբերի
11:41 , 25 նոյեմբերի