11:54  ,  21 հունվարի, 2013

NHL. Օրվա աստղերն ու Կովալչուկի 1000-րդ միավորը

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի արդյունքում, օրվա առաջին աստղ է ճանաչվել «Բաֆալոյի» հարձակվող Տոմաշ Վանեկը` երկու արդյունավետ հարված, երեք արդյունավետ փոխանցում:

Երկրորդ աստղը «Մինեսոտայի» դարպասապահ Ջոշ Հարդինգն է, որը 24 հարված է հետ մղել  «Դալասի» հետ խաղում:

Երրորդ աստղը «Սան Խոսեի» հարձակվող Պատրիկ Մարլոն է` երկու տափօղակ «Կալգարիի» հետ խաղում:

«Նյու Ջերսի Դեւիլսի» ռուսաստանցի հարձակվող Իլյա Կովալչուկը, «Նյու Յորք Այլենդերսի» հետ խաղում (2:1) կատարելով արդյունավետ փոխանցում, հավաքեց կարիերայի ընթացքում 1000-րդ միավորը` 500 տափօղակ, 500 արդյունավետ փոխանցում:

NHL. Կանոնավոր առաջնություն

«Կալգարի» - «Սան Խոսե»` 1:4 (1:0, 0:3, 0:1)

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Պիտսբուրգ»` 3:6 (1:3, 0:1, 2:2)

«Վանկուվեր» - «Էդմոնտոն»` 2:3 (բուլիտներով) (1:0, 1:1, 0:1, 0:0, 0:1

«Մինեսոտա» - «Դալաս»` 1:0 (1:0, 0:0, 0:0)

«Ֆինիկս» - «Չիկագո»` 4:6 (1:1, 1:3, 2:2)

«Բաֆալո» - «Ֆիլադելֆիա»` 5:2 (1:0, 1:2, 3:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում