Հոկեյի ազգայի լիգայի խաղային օրվա առաջին աստղ է ճանաչվել «Բաֆալոյի» դարպասապահ Ռայան Միլերը, որը հետ է մղել «Վաշինգտոնի» խաղացողների 44 նետումները:
Երկրորդ լավագույնը եւս դարպասապահ է. Բրայան Էլիոթը «Սենտ Լուիսից» 24 սեյվ է արել «Նեշվիլի» հետ խաղում:
Երրորդ աստղը «Տամպա Բեյի» ռմբարկու Ստիվեն Ստեմոկսն է, որը երկու տափօղակ է ուղարկել «Բոստոնի» դարպասը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում