14:30  ,  17 հունվարի, 2013

Մահացել է 34-ամյա օլիմպիական մեդալակիրը

2000թ․ Սիդնեյի Օլիմպիական խաղերի մարզական քայլքի 20 կմ մրցումներում բրոնզե մեդալ նվաճած մեքսիկացի Նոե Հերնանդեսը մահացել է սիտի կաթվածի հետեւանքով։ 

Նոե Հերնանդեսն անգիտակից վիճակում տեղափոխվել է Մեքսիկայի Չիմալուկան քաղաքի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ 34-ամյա մարզիկի մահվան պատճառների թվում նշվում են շնչառական խնդիրները, հաղորդում է Մեքսիկայի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

2012-ի դեկտեմբերի 30-ին Հերնանդեսը դարձել էր Լոս Ռեյես Լա Պաս քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության պատահական մասնակից։ Հրազենի գնդակը դիպչել էր մարզիկի գլխին՝ զրկելով նրան էր ձախ աչքից։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում