20:18  ,  16 հունվարի, 2013

Պաշտոնական. Խոսեպ Գվարդիոլան` «Բավարիայի» գլխավոր մարզիչ

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կգլխավորի Մյունխենի «Բավարիան»: Այդ մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Գվարդիոլան աշխատանքը Մյունխենում կսկսի 2013թ. հուլիսից: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2016 թվականը: Այդ պաշտոնում Գվարդիոլան կփոխարինի Յուպ Հայնկեսին, որն ամռանը կավարտի մարզչական կարիերան:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվել է հրավիրել Գվարդիոլայի մակարդակի մասնագետի: Նրա ծառայություններով հետաքրքրված էին շատ ակումբներ: Գվարդիոլան աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկն է: Մենք վստահ ենք, որ նա կստիպի փայլել ոչ միայն «Բավարիային», այլ նաեւ ամբողջ գերմանական ֆուտբոլին»,- ասել է «Բավարիայի» գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Հիշեցնենք, որ 41-ամյա Գվարդիոլայի գլխավորությամբ կատալոնացիները երեք տարում նվաճել են 14 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում