Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Խոակին Բոգոսյանը հայտնվել է ռուսական «Կրասնոդարի» հետաքրքրության ոլորտում:
Life Sports-ը գրում է, որ ռուսական ակումբը 25-ամյա Բոգոսյանին դիտարկում է որպես Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանին փոխարինող: «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հաստատել է, որ իր թիմը փոխարինող է փնտրում Մովսիսյանին, ով տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»: Խոակին Բոգոսյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 800 հազար եվրո:
Հիշեցնենք, որ Բոգոսյանը 2010-ին անգենտինական «Նյուելս Օլդ Բոյսից» է տեղափոխվել «Զալցբուրգ», սակայն այդպես էլ չկարողացավ առանցքային խաղացող դառնալ ավստրիական ակումբում: 2011/2012 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Մոնտեւիդեոյի «Նասիոնալում», որի կազմում դարձավ Ուրուգվայի չեմպիոն: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բոգոսյանը կարիերան շարունակելու է Էկվադորի 14-ակի չեմպիոն Գուայակիլի «Բարսելոնայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի