Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը պաշտոնապես դարձել է ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես եկող Լվովի «Կարպատների» խաղացող: Հունվարի 11-ին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 26-ամյա Մկոյանը 2.5 տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ, հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:
Հունվարի 11-ին գյումրեցի պաշտպանը «Կարպատների» հետ հավաքի կմեկնի Անթալիա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մկոյանը երկկողմանի փոխահամաձայնությամբ խզել էր պայմանագիրը Գյումրիի «Շիրակի» հետ:
18-րդ տուրից հետո «Կարպատների» 19 միավորով 14-րդ տեղում է եւ պայքարում է տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար: Ուկրաինայի առաջնությունում «Կարպատները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 2-ին՝ մրցելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:17 , 6 սեպտեմբերի
19:18 , 6 սեպտեմբերի
19:03 , 6 սեպտեմբերի 
18:51 , 6 սեպտեմբերի
17:48 , 6 սեպտեմբերի 
13:05 , 6 սեպտեմբերի
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի