Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում Գեւորգ Ղազարյանի աջակից, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։
«Մեկ թեկնածուի համար կանոնադրության երկու առանցքային պահանջների՝ հեռախոսազանգերով վերացումն ու այդ գործելաոճի շարունակությունը հիմա էլ ֆեդերացիայի նախագահ նշանակելու համար։
Այս ընտրություններում բախվում են ոչ միայն երկու թեկնածուներ, այլև հայկական ֆուտբոլի զարգացման երկու սկզբունքորեն տարբեր պատկերացումներ։
Մի կողմում ծրագրային, համակարգային և պետականամետ մոտեցումն է՝ պետության հետ ինստիտուցիոնալ համագործակցության, հստակ ռազմավարության և երկարաժամկետ զարգացման տեսլականով։
Մյուս կողմում, իմ գնահատմամբ, դեռևս գերիշխում է հեռախոսազանգերի, անձնական կապերի և կուլիսային պայմանավորվածություններով հարցեր լուծելու մշակույթը։
Պետականամետ լինելը զանգելու հնարավորություն ունենալը չէ։ Դա պետության շահերից բխող ծրագրեր մշակելու և ինստիտուցիոնալ համակարգեր կառուցելու կարողությունն է։
Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ազդեցիկ հեռախոսահամարների ցանկ, այլ զարգացման ծրագիր և առողջ կառավարման մշակույթ»,- Ռոբերտ Արզումանյանը։
ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 26 նոյեմբերի
23:35 , 25 նոյեմբերի
22:59 , 25 նոյեմբերի
22:22 , 25 նոյեմբերի 
22:03 , 25 նոյեմբերի
21:00 , 25 նոյեմբերի
20:02 , 25 նոյեմբերի
19:01 , 25 նոյեմբերի
18:08 , 25 նոյեմբերի 
17:10 , 25 նոյեմբերի