00:59 26 նոյեմբերի, 2026Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում Գեւորգ Ղազարյանի աջակից, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։
«Մեկ թեկնածուի համար կանոնադրության երկու առանցքային պահանջների՝ հեռախոսազանգերով վերացումն ու այդ գործելաոճի շարունակությունը հիմա էլ ֆեդերացիայի նախագահ նշանակելու համար։
Այս ընտրություններում բախվում են ոչ միայն երկու թեկնածուներ, այլև հայկական ֆուտբոլի զարգացման երկու սկզբունքորեն տարբեր պատկերացումներ։
Մի կողմում ծրագրային, համակարգային և պետականամետ մոտեցումն է՝ պետության հետ ինստիտուցիոնալ համագործակցության, հստակ ռազմավարության և երկարաժամկետ զարգացման տեսլականով։
Մյուս կողմում, իմ գնահատմամբ, դեռևս գերիշխում է հեռախոսազանգերի, անձնական կապերի և կուլիսային պայմանավորվածություններով հարցեր լուծելու մշակույթը։
Պետականամետ լինելը զանգելու հնարավորություն ունենալը չէ։ Դա պետության շահերից բխող ծրագրեր մշակելու և ինստիտուցիոնալ համակարգեր կառուցելու կարողությունն է։
Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ազդեցիկ հեռախոսահամարների ցանկ, այլ զարգացման ծրագիր և առողջ կառավարման մշակույթ»,- Ռոբերտ Արզումանյանը։
ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.