16:07  ,  25 նոյեմբերի, 2026

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Անտոնիո Նուսային

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն ցանկանում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Նորվեգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Անտոնիո Նուսային, հաղորդում է իսպանական AS-ը։

Անտոնիո Նուսայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։

Ակումբի ղեկավարությունը եզրային հարձակվող Դեզիե Դուեի եւ Խվիչա Կվարացխելիայի ծանր վնասվածքներից հետո փնտրում է համալրման տարբերակներ։

Դիտարկվում են նաեւ Նիկո Ուիլյամսի («Աթլետիկ Բիլբաո») եւ Խուլիան Ալվարեսի («Աթլետիկո Մադրիդ») տարբերակները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում