15:06  ,  25 նոյեմբերի, 2026

Գվարդիոլա․ Կողմերը պետք է ջանք գործադրեն, որպեսզի Կրիշտիանուի կարիերան արժանավայել ավարտ ունենա հավաքականում

«Բարսելոնայի», «Բավարիայի», «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային ու ազգային թիմին հորդորել է հաշտության հասնել եւ կազմակերպել հրաժեշտի միջոցառում ֆուտբոլիստի համար։ Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ լարված հարաբերությունների պատճառով։

«Երկու կողմերն էլ պետք է ջանք գործադրեն, որպեսզի Կրիշտիանուի կարիերան արժանավայել ավարտ ունենա հավաքականում։ Նա այս կերպ չպետք է հեռանա։ Ռոնալդուն շատ կարեւոր է պատմության եւ պորտուգալացի ֆուտբոլիստների հաջորդ սերունդների համար։

Նա արժանի է իր պայմաններով կարիերան ավարտելուն։ Կան բացառիկ ֆուտբոլիստներ, եւ Ռոնալդուն նրանցից մեկն է։ Աշխարհի տարբեր երկրներից նրա երկրպագուները պետք է ստանան հնարավորություն հարգանքի տուրք մատուցելու նրա կարիերային եւ նվաճումներին։ Հանուն դրա Ռոնալդուն եւս որոշ զիջումներ պետք է անի։ Այդպիսի անհավանական կարիերան արժանի է հիացմունքի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում