13:02  ,  25 նոյեմբերի, 2026

ՉԼ․ Վինիսիուսը կրկնեց Պուշկաշի ցուցանիշը «Ռեալում»

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների լիգայում խփել է 35-րդ գոլը եւ այդ ցուցանիշով Մադրիդի «Ռեալում» հավասարվել է լեգենդար հունգարացի հարձակվող Ֆերենց Պուշկաշին։

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» 5:1 հաշվով հաղթել էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին», Վինիսիուսը դարձել էր մեկ գոլի հեղինակ։

Պուշկաշից եւ Վինիսիուսից շատ գոլեր «Ռեալի» խաղացողներից գլխավոր եվրագավաթային մրցաշարում խփել են Ալֆրեդո Դի Ստեֆանոն (49), Ռաուլը (66), Քարիմ Բենզեման (78) եւ Կրիշտիանու Ռոնալդուն (105)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print