23:44  ,  19 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլիստը որակազրկվել է 8 տարով մրցավարի դեմքին քարով հարվածելու համար (տեսանյութ)

«Սյուդադ դե Յանցասա» ակումբի ֆուտբոլիստ Ջոն Պերլասան որակազրկվել է 8 տարով՝ Էկվադորի երրորդ դիվիզիոնի առաջնության «Ռիո Ագուարիկոյի» դեմ խաղի ժամանակ պահեստայինների նստարանից եզրային մրցավարի դեմքին քարով հարվածելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին «Սյուդադ դե Յանցասայի» և «Ռիո Ագուարիկոյի» հանդիպման ժամանակ։ Մրցավարը լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվել է։

«Սյուդադ դե Յանցասան» տուգանվել է 2 հազար դոլարով և պարտավորվել վճարել լրացուցիչ 4369,73 դոլար՝ տուժած մրցավարի բժշկական ծախսերը հոգալու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում