22:27  ,  19 նոյեմբերի, 2026

Բելինգեմը՝ «Ռեալի» լավագույն խաղացող

Անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալի» լավագույն խաղացող հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Բելինգեմը 2023 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի կազմում մասնակցել է 156 հանդիպման, խփել է 51 գոլ, կատարել 37 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 160 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print