20:34 19 նոյեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ «Ռեալը» ցանկանում է համագործակցությունը 23-ամյա ֆուտբոլիստի հետ մինչեւ 2031թ․ հունիս, հաղորդում է Sport.es-ը։
Արքայական ակումբը պատրաստ է Բելինգեմին վճարել տարեկան 20-25 միլիոն եվրո։ Այժմ նա ստանում է տարեկան 15 միլիոն եվրո։
Բելինգեմը 2023 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նրա գործող պայանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալի» հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 160 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.