19:04  ,  19 նոյեմբերի, 2026

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի խաղացողին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկի ծառայություններով։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված հրաժարագինը 50 միլիոն եվրո է, որը կակտիվանա հաջորդ ամռանը, հաղորդում է Sport.es-ը։

Շլոտերբեկի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Շլոտերբեկը մասնակցել է 10 հանդիպման, խփել է 1 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում