19:04 19 նոյեմբերի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկի ծառայություններով։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված հրաժարագինը 50 միլիոն եվրո է, որը կակտիվանա հաջորդ ամռանը, հաղորդում է Sport.es-ը։
Շլոտերբեկի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Շլոտերբեկը մասնակցել է 10 հանդիպման, խփել է 1 գոլ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.