15:08  ,  18 նոյեմբերի, 2026

Total Chess. Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11։9 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։

Նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։

Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։

Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին, Հայկ Մարտիրոսյանը և Ռիխարդ Ռապորտը կշարունակեն իրենց պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print