15:08 18 նոյեմբերի, 2026Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11։9 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։
Նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։
Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։
Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին, Հայկ Մարտիրոսյանը և Ռիխարդ Ռապորտը կշարունակեն իրենց պայքարը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.